Մատչելիության հղումներ

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը


Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Իգոր Կրասնովի, Արթուր Դավթյանի և Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների ղեկավարների երեկվա հանդիպման համաձայնությունների հենքով շարունակել համագործակցությունը, հաղորդում է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։

Իգոր Կրասնովն ասել է, թե գխավոր դատախազների եռակողմ հանդիպումը նշանակալից բնույթ է ստանում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, ներառյալ ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու մասին երեք երկրների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունների լույսի ներքո։

«Մեր դիմաց ընդհանուր խնդիրներ կան կապված ժամանակակից սպառնալիքների դեմ պայքարի հետ՝ ահաբեկչության, կոռուպցիայի, հաքերային հարձակումների, էկոլոգիական հանցագործությունների դեմ պայքարում, ինչպես նաև ապահովել մարդու իրավունքներն ու ազատությունները, առաջին հերթին անպաշտպան խմբերի, այդ թվում՝ անչափահասների իրավունքները», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։ Նա նշել է, որ ոչ մի երկիր ընդունակ չէ միայնակ պայքարել վերազգային հանցագործությունների դեմ։

Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG