Մատչելիության հղումներ

Վերլուծաբանների համոզմամբ, Փաշինյանը բանակցելու լայն հնարավորություններ ու լծակներ չուներ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցելու լայն հնարավորություններ չուներ, դրանք սահամանփակ էին, անդրադառնալով երեկվա մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքներին՝ կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Իսկ Ադրբեջանը ճնշումներ գործադրելու հնարավորություն ունի, ասում է քաղաքագետը։

Ալեքսանդր Իսկանդարյան
Ալեքսանդր Իսկանդարյան

Թե ինչու հայկական կողմի առաջնահերթությունները դուրս մնացին եռակողմ հանդիպման օրակարգից, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն ասում՝ պատճառը շատ պարզ է՝ կապիտուլյացիայի ենթարկված կողմն այլևս բանակցող չէ։ Ըստ Հակոբյանի, Ադրբեջանը շարունակելու է փորձել հայկական կողմից զիջումներ կորզել։

«Ո՞վ է տեսել աշխարհում կապիտուլացված կողմը բանակցի։ Լավագույն դեպքում քո առաջ թուղթ են դնում և դու հանգիստ, ջղաձգումներ կարող է ունենաս, բայց ստորագրում ես էդ թուղթը։ Այ էս ողբերգական իրավիճակն է, որում հայտնվել է հայ ժողովուրդն իր ընտրած առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ», - ասաց վերլուծաբանը։

Որ հայկական կողմի համար առաջնահերթություն է գերիների, պատանդների և այլ պահվող անձնանց, զոհված զինծառայողների դիերի փոխանակումը, վարչապետ Փաշինյանը օրեր առաջ էր հայտնել։ Իսկ հենց եռակողմ հանդիպմանը հաջորդած ասուլիսին ու Պուտինի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ բարձրաձայնել էր դրա կարևորության մասին։

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ հայկական կողմին չհաջողվեց արդյունքի հասնել, քանի որ Ադրբեջանի նախագահի ախորժակը մեծ էր։ Վերլուծաբանը հանդիպումը որակում է որպես զրո վերջնարդյունքով խաղ։ «Էս խաղին մենք ծանոթ ենք 94 թվականին, երբ որ էդ խաղն ավարտվեց մեր հաղթանակով», - ասաց Հակոբյանը։

Վերլուծաբանն առաջինն անհրաժեշտ է համարում վարչապետի հրաժարականը, հետո նոր կառավարության ձևավորումը՝ նոր բանակցողներով։

«Հայաստանն այնպիսի հոգեբանական վիճակում է հայտնվել, որ չի կարող շատ բան անել։ Մենք պետք է պարզապես փորձենք լավ աշխատել, խաղաղությունն օգտագործել», - ասաց Հակոբյանը։

Թևան Պողոսյան
Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը ևս կարծում է, որ հայկական կողմը չունի բանակցելու որևէ լծակ․ - «Միակ լծակն, այսօրվա դրությամբ, լինելու է այն, որ ասեն՝ «չենք կատարի այսինչ բանը, եթե մեր գերիներին չտաք»։

Եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված 4 կետից բաղկացած փաստաթուղթը Պողոսյանը համեմատում է նոյեմբերի 10-ի հրադադարի փաստաթղթի հետ։ Երեկ ստորագրվածը վերաբերում է նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, որով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Դրան հասնելու համար որոշակի ժամկետներ են նախանշվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG