Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ բանակցությունները գնահատել է կարևոր և օգտակար։
«Այսօրվա հանդիպումը համարում են բացառապես կարևոր և օգտակար, քանի որ մենք կարողացանք պայմանավորվել և ստորագրել համատեղ հայտարարություն՝ տարածաշրջանում իրավիճակի զարգացման կապակցությամբ», - հայտարարել է Կրեմլի ղեկավարը։ Նա հավելել է, որ տնտեսական կապերի և ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցով հստակ քայլերը նկատի ունի:
Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Կրեմլում տեղի ունեցած այս բանակցությունների օրակարգում էր նոյեմբերի10-ի գիշերը ստորագրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը։ Հանդիպման մեկնարկին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը և սահմանների բացումը: Ըստ Պուտինի, ենթադրվում է, որ այս հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի ղեկավարությամբ: