Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռավար խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Այսօր նման հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Խորհրդակցությանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։