Մատչելիության հղումներ

Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից


Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը որոշում է կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործել որպես անկախ պատգամավոր: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը: Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից: Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը:

Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք», - նշել է նա իր գրառման մեջ:

Ավելի վաղ խմբակցությունից դուրս գալու, սակայն մանդատը պահպանելու մասին հայտարարել էր ևս 4 պատգամավոր` Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը և Աննա Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG