Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ, ծնողներն անվտանգության երաշխիքներ են պահանջում


Զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շենքի մոտ։

«Ազատության» հետ զրույցում ծնողներից մեկն ասաց՝ տեղեկություն ունեն, որ իրենց զինվորներին տանելու են Արցախ, իրենք էլ իրենց երեխաների համար անվտանգության երաշխիքներ են պահանջում։

«Ըստ պայմանագրի՝ Հայաստանը պետք է դուրս բերի զորքը Ղարաբաղից, հիմա ստիպելով երեխաներին էլի տանում են Ղարաբաղ։ Ասում են զորքը պիտի հանեն ու էլի էրեխեքին տանում են, ու ոչ մի հետևողականություն չկա, էրեխեքը լրիվ մենակ՝ ավտոբուսի մեջ, ոչ մի սպայական կազմ չկա երեխեքի հետ։ 40 օր էդ երեխեքը հանդիպել են իրենց մահի հետ, իրենց ընկերների մահն են տեսել», - ասաց զրուցակիցներից մեկը։

Ցուցարարներից մեկն էլ հավելեց․ - «Մենք դեմ չէինք լինի, որ մեր տղաները գնան, եթե իմանայինք՝ որտեղ են գնում, ինչպես են գնում ու ինչ պայմաններում են գնում։ Մենք չգիտենք, նրանք գնան, տեղ կհասնե՞ն, թե՞՝ ոչ։ Մենք երաշխիք չունենք, որ մեր զինվորը կգնա հետ կգա, կամ կհասնի գոնե Ղարաբաղ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG