Մատչելիության հղումներ

Կինոարվեստը` 2020-ի ընթացքում


Մոսկվա կինոթատրոնի շենքը, արխիվ
Մոսկվա կինոթատրոնի շենքը, արխիվ

Ինչպես մշակույթի և արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչների, այնպես էլ կինոարվեստի գործիչների համար նախորդ՝ 2020 թվականը չափազանց բարդ ընթացք ունեցավ՝ պայմանավորված նախ համավարակով, ապա արդեն պատերազմով, որին նաև իրենց գործուն մասնակցությունն ունեցան կինոգործիչներից շատերը: Այնուամենայնիվ, այդ օրհասական տարում անգամ ֆիլմեր են նկարահանվել՝ «Ազատության» հետ զրույցի ընթացքում հավաստիացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Այո, նկարահանվեցին: Իրոք, տարին շատ բարդ էր. համաճարակով սկսեցինք ու պատերազմով ավարտեցինք, շատ դժվար տարի էր բոլորիս համար: Իհարկե, կինոարտադրողի համար էլ է8 շատ դժվար տարի, բայց ստացվեց: Ուզում եմ անպայման նշել, որ պետական ֆինանսավորումը նորմալ ձևաչափով, ինչպես որ նախատեսված է եղել, ամբողջ ֆինանսավորումը տրամադրվել է կինոարտադրողներին», - ասաց Միրզախանյանը:

Իսկ թե կոնկրետ ի՞նչ հաջողությունների մասին է խոսքը, ապա Շուշանիկ Միրզախանյանը նախ նշեց Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» ֆիլմի օրինակը: Այս ֆիլմն առաջին հայկական ֆիլմն է, որն ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնական՝ «Լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

«Դա Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած պրոեկտ է: Հայաստան-Ֆրանսիա-Բելգիա համատեղ արտադրություն է, և մեզ համար դա շատ-աշտ ուրախալի և կարևոր հաջողություն է», - ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը:

«Ազատության» հաղորդումն ամբողջությամբ կարող եք լսել ստորև.

Կինոարվեստը 2020-ի ընթացքում
please wait

No media source currently available

0:00 0:07:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG