Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ այս տարի Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան։
«Իմ հրամանով Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան։ Այս պահին ընտրվում է տեղանքը։ Կիրականացվեն ականազերծման աշխատանքներ», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր հայտարարել է նախագահ Ալիևը՝ շեշտելով, որ առնվազն թռիչքուղին պետք է պատրաստ լինի այս տարվա ընթացքում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ գործնական քայլեր են ձեռնարկվում Բարդա-Աղդամ երկաթուղային ճանապարհը վերականգնելու, ինչպես նաև Շուշիից Ֆիզուլի տանող ավտոճանապարհ կառուցելու համար։