Մատչելիության հղումներ

Հունվարի 4-ին Ջաբրաիլ-Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է ևս 9 աճյուն, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձի


Երեկ, հունվարի 4-ին Մեխակավան(Ջաբրաիլ)-Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է ևս 9 աճյուն, որից 3-ը քաղաքացիական անձինք են (երկու կին, մեկ տղամարդ), հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

Հունվարի 3-ին Արցախի հարավային (Հադրութ-Մեխակավան) ուղղություններից 20 մարմին է հայտնաբերվել, որից մեկը քաղաքացիական տարեց մարդու աճյուն էր՝ Կարմրակուճ գյուղի տարածքից: Նրա ինքնությունը պարզելու համար կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:

Որոնողական աշխատանքների արդյունքում, համաձայն հաղորդագրության, հունվարի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1184 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:

Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Թալիշ-Մատաղիս, Հադրութի շրջան և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններում: Աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG