Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։

Այսօր ավելի վաղ Արցախի նախագահի գրասենյակը տեղեկացրել էր, որ Մայիլյանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2017 թվականի սեպտեմբերից։

Իսկ Արցախի արտգործնախարար է նշանակվել Դավիթ Բաբայանն, ով 2020 թվականի մայիսից Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդականն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG