Մատչելիության հղումներ

Հադրութի և Ջաբրայիլի հատվածներում երեկ հայտնաբերվել է 20 աճյուն, որից մեկը քաղաքացիական անձի․ ԱԻՊԾ


Հադրութի և Ջաբրայիլի (Մեխակավան) հատվածներում երեկ հայտնաբերվել է 20 աճյուն, որից մեկը քաղաքացիական անձի, «Ազատության»-ը փոխանցեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նա մանրամասնեց, որ միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո հնարավոր կլինի պարզել քաղաքացիական անձի ինքնությունը և ասել՝ նա սպանվե՞լ է, թե՞՝ զոհվել է մարտական գործողությունների արդյունքում։ Նրա մարմինը գտնվել է բնակվայրից հեռու՝ Հադրութի Կարմրակուճ գյուղի շրջակա դաշտում:

Որոնողական աշխատանքերը շարունակվում են նաև այսօր, դարձյալ Հադրութի և Մեխակավանի ուղղություններով։

Ընդհանուր առմամբ՝ առայսօր մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է 1175 զոհվածի աճյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG