Նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին հազարավոր նեպալցիներ քաղաքական պահանջներով դուրս էին եկել մայրաքաղաք Կատմանդուի փողոցներ։ Նրանք պահաջում են վերականգնել սահմանադրական միապետությունը և Նեպալը դարձնել հինդու երկիր։ Բնակչության 90 տոկոսը հինդուիզմ է դավանում։
Ցուցարարների կարգախոսները ուղղված էին ներկայիս կոմունիստական կառավարության դեմ։ Հնդկաստանի ու Չինաստանի միջև ընկած հիմալայան այդ երկրի վարչապետ Շարմա Օլին ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անցած դեկտեմբերի 20-ին որոշում է կայացրել ցրել խորհրդարանը, բայց այդ քայլը վարչապետի դեմ դժգոհություններ է առաջացրել նաև կուսակցության ներսում։ Իշխող կոմունիստական կուսակցությունը պառակտվել է ու երկու մասի բաժանվել։