Մատչելիության հղումներ

Մեկնարկել է դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանումը Տրանս-Ադրիատիկ գազամուղով


Մեկնարկել է դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանումը Տրանս-Ադրիատիկ գազամուղի (TAP) միջոցով, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։ «Պատմության ընթացքում առաջին անգամ Ադրբեջանին հաջողվել է իր բնական գազը արտահանել եվրոպական շուկա գազամուղով»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Տրանս-Ադրիատիկ գազամուղի միջոցով ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից գազը հասնում է Եվրոպա, մասնավորապես մի շարք իտալական բնակավայրեր: Այս գազամուղը շարունակությունն է Տրանս-Անատոլիական (TANAP) գազատարի, որը Ադրբեջանից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով հասել է Հունաստանի սահմանին:

Նոր գազատարը Հունաստանի հյուսիսով, Ալբանիայով, Ադրիատիկ ծովի հատակով հասել է Իտալիա, այդ ամբողջ ուղին՝ Ադրբեջանից Իտալիա, կոչվում է Հարավային միջանցք։ TAP-ի բաժնետերերի թվում են ադրբեջանական պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, բրիտանական BP-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG