Հայաստանում երեկ կատարվել է 1973 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: 554 քաղաքացի առողջացել է, գրանցվել է 5 մահվան դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159 հազար 738 դեպք, որոնցից 143 հազար 355-ը` առողջացած, 2 հազար 828-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 870 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 595 հազար 876 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 685 է: