Եթե 2020 թվականը բարդ, ճգնաժամային էր աշխարհում, ապա Հայաստանի համար այն նաև ողբերգական և կորուստներով լի տարի էր: Նախ կորոնավիրուսը մոռացնել տվեց տարեսկզբի ներքաղաքական թոփ թեմաները, ապա 44-օրյա պատերազմը մոռացնել տվեց դրան նախորդած ամեն ինչ, անգամ կորոնավիրուսը:
«Ազատությունը» առանց մեկնաբանությունների ներկայացնում է, թե ինչպես սկսվեց և ինչպես է ավարտվում 2020 թվականը: