Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, որ ռուս-թուրքական միացյալ դիտորդական կենտրոնը, որի նպատակն է հսկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը, կսկսի աշխատել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Այդ մասին Ալիևն ասել է Բաքվում` իր նստավայրում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ղեկավարած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում: Կենտրոնը տեղակայվելու է Աղդամի շրջանում:
«Առաջիկա տասն օրում, առավելագույնը երկու շաբաթում կենտրոնը կսկսի գործել»,- ասել է Ալիևը:
Թուրք զիվորականների հետ հանդիպման ընթացքում Ալիևը նաև կարևորել է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա տրանսպորտային միջանցքների ձևավորումը և ասել, որ այդ նպատակով արդեն աշխատանք է կատարվում: