Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատները շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ: Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻՊԾ մամուլի ծառայությունը:
ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հրամանով որոնողական աշխատանքներն իրականացվում են նաև այսօր: Փրկարարական 3 ջոկատ այս պահին աշխատում է Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինչպես նաև Մեխակավանում (Ջաբրայիլ):
Ծառայության տնօրենի նախաձեռնությամբ, փրկարարական ջոկատների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ ուղեկցողները:
Նշվում է, որ աշխատանքները չեն դադարի նաև առաջիկա օրերին: