Մատչելիության հղումներ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր


Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ, հայտնում են ԱԳՆ-ից:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի։ Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերի գործադրման պատրաստակամությունը՝ այդ թվում, տարբեր մակարդակներում շփումների և երկխոսության ակտիվացման միջոցով։

Արա Այվազյանը և Դավիդ Զալկալիանին մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG