Մատչելիության հղումներ

Բնակիչ-բաժանորդների շուրջ 90 տոկոսի համար հոսանքի գինը 2021թ-ին կմնա անփոփոխ․ ՀԾԿՀ


Բնակիչ-բաժանորդների շուրջ 90 տոկոսի համար էլեկտրաէներգիայի գործող սակագները 2021-ին կմնան անփոփոխ, հայտարարում էՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

Հանձնաժողովն այսօր սահմանել է«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2021 թվականի փետրվարի 1-ից:

Ըստ այդմ, սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90 տոկոսի) համար գործող սակագները կմնան անփոփոխ, իսկ մնացած սպառողների համար կբարձրանա 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG