Մատչելիության հղումներ

Էրդողանի և Պուտինի հանդիպումը, ըստ Չավուշօղլուի, կարող է տեղի ունենալ հաջորդ տարի Թուրքիայում


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողան, Վլադիմիր Պուտին, արխիվ
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողան, Վլադիմիր Պուտին, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մտադիր է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկու երկրների նախագահների՝ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Չավուշօղլուի խոսքերով՝ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի Թուրքիայում։

«Սերտ երկխոսությունը մեր նախագահների միջև, փոխադարձ վստահությունը նրանց միջև ծառայում է ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածարշրջանային հարաբերություններին»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարարի հրավերով այսօր ժամանել է Սոչի։ Ռուս-թուրքական բանակցություններին քննարկման օրակարգում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցն է։

Ուշադրության կենտրոնում են լինելու նաև հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործարկմանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG