Մատչելիության հղումներ

2020-ին իրենց մասնագիտական գործունեության պատճառով աշխարհում սպանվել է 50 լրագրող․ զեկույց


2020 թվականին իրենց մասնագիտական գործունեության պատճառով աշխարհում սպանվել է 50 լրագրող։ Այդ դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել երկրներում, որտեղ զինված հակամարտություն չկա, փաստում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

2016 թվականին լրատվամիջոցների աշխատակիցների մահվան դեպքերի կեսից ավելին տեղի են ունեցել պատերազմական գոտիներում։

Այժմ մահերի միայն մեկ երրորդն է բաժին հասնում այնպիսի երկրների, ինչպիսիք են Սիրիան, Եմենը, Աֆղանստանը և Իրաքը, որտեղ զինված հակամարտությունները շարունավում են տարբեր ինտենսիվությամբ, ասվում է կազմակերպության զեկույցում։

Լրագրողական կազմակերպությունը նշում է, որ 2020 թվականին զոհված լրագրողների 84 տոկոսը սպանվել է դիտավորյալ՝ որոշ լրագրողներ սպանվել են հատուկ դաժանությամբ։

Սպանված լրագրողների ամենամեծ թիվը Մեքսիկայում է՝ 8 հոգի, 4-ը՝ Հնդկաստանում, Ֆիլիպիններում՝ 3 լրագրող, 3 հոգի էլ՝ Հոնդուրասում։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մեկ այլ զեկույցի համաձայն՝ աշխարհում շուրջ 400 լրագրող իրենց մասնագիտական գործության պատճառով բանտարկված են, կեսից ավելին գտնվում են 5 երկրների բանտերում՝ Չինաստանում, Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում, Վիետնամում և Սիրիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG