Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր բանակցություններ կանցկացնի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Չավուշուղլուն մեկօրյա աշխատանքային այցով այսօր կլինի Սոչիում:
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները պարբերաբար հանդիպում են և նույնիսկ համաճարակը դրան չի խանգարել։ Սոչիի բանակցությունները կդառնան այս տարվա հինգերորդ դեմ առ դեմ հանդիպումը:
Ակնկալվում է, որ այս անգամ Լավրովն ու Չավուշօղլուն հատուկ ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարության իրագործմանը և հումանիտար օգնության տրամադրմանը: