Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարն Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակը


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ըստ ԱԽ քարտուղարի գրասենյակի, Գրիգորյանը կարևորելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական գործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին:

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ գործակցությունն անվտգանգության, տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում:

Երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում հյուսիս-հարավ մայրուղու բացառիկ դերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG