Մատչելիության հղումներ

Թրամփը ստորագրել է 2021-ի բյուջեի նախագիծը


ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը (որը սկսվել է հոկտեմբերի 1-ին) ընդհանուր ծավալով մինչև 2,3 տրիլիոն դոլար, ներառյալ համաճարակի հետ կապված տնտեսական խթանման միջոցառումների փաթեթը, որը գրեթե 900 միլիարդ դոլար է կազմում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Սպիտակ տան խոսնակի տեղակալ Ջադ Դիրը:

Նախագահի կողմից այս փաստաթղթի հաստատումը հնարավորություն կտա խուսափել «շաթդաունից»` կառավարության աշխատանքների մասնակի դադարեցումից, որը կարող էր սկսվել երեքշաբթի օրը և կազդեր մի քանի միլիոն քաղաքացիական ծառայողների վրա:

Բացի այդ, բյուջեի ընդունումը թույլ է տալիս երկարաձգել համաճարակի պայմաններում գործազուրկներին օգնելու երկու ծրագիր, որոնք ավարտվել են շաբաթ լույս կիրակի:

Միացյալ Նահանգների Սենատը 2021 թվականի բյուջեի նախագիծը հաստատեց դեկտեմբերի 22-ին։ Մի քանի ամիս շարունակ ԱՄՆ գլխավոր ֆինանասական փաստաթուղթը չէր հաստատվում տարաձայնություների պատճառով, սակայն հանրապետականներն ու դեմոկրատները կարողացել են հարթել դրանք և համաձայնության հասնել տնտեսությունը խթանող մոտ 900 միլիարդ դոլար կազմող միջոցառումների հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG