Մատչելիության հղումներ

«Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի», շեշտում է Կաթողիկոսը


Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաև արտահայտում է իր վերաբերմունքը և իր տեսակետը, ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը` ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է եկեղեցին փորձում միջամտել քաղաքական գործընթացներին` պահանջելով երկրի ղեկավարի հրաժարականը:

Ըստ Կաթողիկոսի` որևիցե կերպ սա չպետք է այլ մեկնաբանություն ունենա: «Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս եկեղեցին», - հավելեց նա:

Իսկ դա աստվածահաճո՞ է, այս մասին Գարեգին Բ-ն շեշտեց. «Եթե արտահայտած տեսակետն ի պաշտպանություն ազգային մեր շահերի է, ի սեր մեր ժողովրդի է, աստվածահաճո է, դա հայրենաշեն է»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին հանդես գալով ուղերձով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել էր. «Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG