ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները դատախազության կողմից ուղարկվում են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով, հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նամակ` նշելով, որ դա Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին է ուղարկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից պատերազմից 26 օր առաջ: «Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում մենք ականատես եղանք պատերազմի ժամանակ», - գրել էր նախկին դեսպանը հրապարակմանը կից: