Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը


 Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյան
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյան

Դատարանն այսօր մերժել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը:

Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ դատավոր Վաչե Մարգարյանը նման որոշում է կայացրել կալանավորման հիմքերի բացակայության պատճառով:

Քաջարանի քաղաքապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131 հոդվածի երկրորդ մասի՝ տվյալ դեպքում մարդուն առևանգելու հատկանիշներով։

Երեկ էլ դատարանը մերժել էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG