Մատչելիության հղումներ

Ըստ ԱԻՊԾ-ի, որոնողական աշխատանքների արդյունքում երեկ 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել


Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվ

Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել, «Ազատության»-ը փոխանցեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Երեկ որոնողական աշխատանքները պետք է իրականացվեին հիմնականում հարավային ուղղությամբ, բայց օրվա ընթացքում փոխվել են պլանները՝ բանակցությունների արդյունքում, մեկ փրկարարական ջոկատ գնացել է հյուսիս-արևելյան թև, դա Մատաղիս և Թալիշ ուղղություններն են։ Այնտեղ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, ևս մեկ աճյուն հայտնաբերվել է հարավային շրջանից՝ Ջաբրայիլի հատվածից, ընդհանուր չորս աճյուն է երեկ ամբողջ օրվա ընթացքում հայտնաբերվել», - ասաց Թադևոսյանը։

Նրա փոխանցմամբ, որոնողական աշխատանքներն այսօր էլ շարունակվելու են․ - «Մեկ ջոկատ արդեն գնացել է Հադրութ, ևս երկու ջոկատ կլինեն Զանգելանում և Ջաբրայիլի շրջանում, մեծ հավանականություն կա, որ կլինի նաև հյուսիսային շրջանում, բանակցությունները շարունակվում են»։

Ընդհանուր առմամբ, ըստ Թադևոսյանի, մինչև այսօր հայտնաբերվել է 1073 աճյուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG