Մատչելիության հղումներ

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններն Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց են հրապարակել


Շուշիում վիրավորված ռուսաստանցի ռազմական մեկնաբան Յուրի Կոտյոնոկը Ստեփանակերտից տեղափոխվում է Երևան
Շուշիում վիրավորված ռուսաստանցի ռազմական մեկնաբան Յուրի Կոտյոնոկը Ստեփանակերտից տեղափոխվում է Երևան

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, հայտարարում են Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները։

Պաշտպաններն արտահերթ զեկույց են հրապարակել Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ:

Ըստ զեկույցի, դիտավորյալ թիրախավորման հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ:

Պաշտպանները նշում են՝ դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա:

Բացի դրանից, ըստ զեկույցի, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար:

XS
SM
MD
LG