Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 621-ով՝ հասնելով 156 հազար 763-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1049-ով և հասել 137 հազար 815-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 866 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 578 հազար 776-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 733, ևս 671 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 15 հազար 544 մարդ։