Մատչելիության հղումներ

ԼՂ-ի կարգավիճակը որոշելու համար անհրաժեշտ են հավելյալ բանակցություններ, հայտարարում է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակը


Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար անհրաժեշտ են հավելյալ բանակցություններ, և Ռուսաստանը ակնկալում է, որ այս հարցում ջանքեր կգործադրեն նաև Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահները, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

«Մենք, անշուշտ, քայլեր ենք ակնկալում ԵԱՀԿ-ից՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների նախագահներից ու հակամարտության կարգավորման մեջ ներգրավված մյուս երկրներից։ Դեռ դժվարին աշխատանք կա կատարելու», - ասել է Մատվիենկոն՝ տարեվերջյան ասուլիսում։

Դաշնային խորհրդի ղեկավարը միաժամանակ պնդել է, թե Մոսկվան նոյեմբերի 9-ի գործարքով կանխել է մարդասիրական աղետը։ «Դա շատ բարդ համաձայնություն էր, որին հեշտ չէր հասնել։ Հավատացեք, ես գիտեմ, համաձայնեցումը օրերի ու գիշերների լարված աշխատանք է պահանջել», - ասել է Մատվիենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG