Մատչելիության հղումներ

Երկրորդ գիշերը Հանրապետության հրապարակում հանգիստ է անցել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները երկրորդ գիշերն անցկացրեցին Հանրապետության հրապարակում։

Գիշերը հանգիստ է անցել, միջադեպեր չեն գրանցվել։

Նշենք, որ այսօր Կառավարություն հերթական նիստն է նախատեսված։ Ընդդիմադիրները երեկ հայտարարեցին, որ այսօր առավոտյան ժամը 10-ից շրջափակելու են Կառավարության շենքը՝ բոլոր կողմերից, որպեսզի Կառավարության ներկայացուցիչները չկարողանան մուտք գործել շենք և այսպիսով նիստը չկայանա։

«Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն, նրանք չպետք է վաղը կայացնեն կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը վաղը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից», - երեկ հայտարարեց Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։

Ոստիկանությունն այսօր մեծ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG