Մատչելիության հղումներ

Իսրայելում 2019-ից ի վեր չորրորդ անգամ արտահերթ ընտրություններ կկայանան


2021 թվականի գարնանը Իսրայելում կրկին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան՝ չորրորդ անգամ վերջին երկու տարում։

Պատճառը 2019 թվականին երկրում ծագած և այդպես էլ մինչև վերջ չհանգուցալուծված ներքաղաքական ճգնաժամն է, որի պատճառը միմյանց հաջորդող ընտրություններում քաղաքական ուժերից որևէ մեկի կողմից գերակշիռ մեծամասնություն ստանալու անկարողությունն է։ Նախորդ ընտրություններից հետո իշխող «Լիկուդ» կուսակցությունն ու ընդդիմադիր ուժերին միավորող «Կախոլ Լավան» դաշինքը կոլաիցիոն կառավարություն ձևավորեցին, որը, սակայն, մի քանի ամիս շարունակ չէր կարողանում ընդհանուր հայտարարի գալ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի ընդունման շուրջ։

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում՝ պնդելով, որ հենց քաղաքական հակառակորդներն են մեղավոր ճգնաժամի հերթական փուլի մեկնարկի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG