Մատչելիության հղումներ

Ըստ Գախարիայի՝ Վրաստանը մտադիր է «բարիդրացիական հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ»


«Վրաստանը շարունակելու է բարիդրացիական հարաբերություններ պահպանել թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ», - դիմելով վրաց խորհրդարանականներին՝ այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան։

Իշխող «Վրացական երազանք» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ վրացական կառավարության ղեկավարը կոչ է արել զգուշավոր մոտեցում ցուցաբերել Հարավային Կովկասում վերջին ամիսներին ծավալված իրադարձություններին՝ զերծ մնալով հապշտապ գնահատականներից։

«Տարածաշրջանում ստեղծված կացությունը պետք է շատ զգուշորեն քննարկել և գնահատել, քանի որ տեղի ունեցած գործընթացների վերջնական արդյունքները առայժմ որևէ մեկի համար հստակ չեն», - հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատարը։

Գախարիայի խոսքով՝ «չնայած [ղարաբաղյան] հակամարտության հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին, Վրաստանը կարողացավ չեզոքություն պահպանել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG