2021 թվականին Վրաստանը պատրաստվում է նոր մարտավարական հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր գնել, երեկ երեկոյան Վրաստանի խորհրդարանում կայացած լսումների ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք պատրաստվում ենք նաև հատուկ նշանակության և հրետանային ստորաբաժանումները հագեցնել ժամանակակից հետախուզական թռչող սարքերով, զարգացնելու ենք նաև ռադիոէլեկտրոնային և հետախուզական դիտարկման միջոցները», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը։
Դրան գումարած, գալիք տարի Վրաստանը շարունակելու է զարգացնել սեփական ռազմարդյունաբերական համալիրը։
«Վրացական արտադրության շուրջ 40 միավոր ծանր զրահատեխնիկան արդեն գտնվում է զինված ուժերի տրամադրության տակ», - նշել է Վրաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։