Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 838-ով՝ հասնելով 155 հազար 440-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 18 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1052-ով և հասել 135 հազար 638-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 953 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 573 հազար 167-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 691, ևս 660 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 451 մարդ։