Մատչելիության հղումներ

2020 թվականին 21 լրագրողի սպանություն կապված է նրանց մասնագիտական գործունեության հետ․ CPJ


Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) այսօր հրապարակած զեկույցում նշված է, որ 2020 թվականի ընթացքում առնվազն 30 լրագրող է զոհվել, որոնցից 21-ի մահը կապված է նրանց մասնագիտական գործունեության հետ։ Դա կրկնակի շատ է, քան նախորդ տարի, երբ մասնագիտական գործունեության հետ կապված 10 լրագրող էր սպանվել։

«Սարսափելի է, որ լրագրողների սպանության դեպքերը վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել են։ Այս իրավիճակը վկայում է միջազգային հանրության անկարողությունը՝ դիմակայելու անպատժելիության պատուհասին», - ասել է Նյու Յորքում գործող լրագրողական միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Ժոել Սայմոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG