Մատչելիության հղումներ

Ցուցարարները վրաններ են տեղադրել Հանրապետության հրապարակում


Ցուցարարները վրաններ են տեղադրել Հանրապետության հրապարակի կենտրոնում այստեղ գիշերելու համար։ Ոստիկանները հորդորում են հեռացնել դրանք։ Ոստիկանական հավելյալ ուժեր են կուտակվում հրապարակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը շարունակվում է, հրապարակ մտնող մուտքերը փակ են, ցուցարարները շրջափակել են կառավարության շենքը։

Ավելի վաղ նշելով, որ դեկտեմբերի 22-ն իրենց պայքարի ամենավճռական օրն է, նրանք համազգային գործադուլ և դասադուլ են հայտարարել։

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ հանրահավաքի ընթացքում փոխանցեց, որ այսօրվանից ամենօրյա անհնազանդության ակցիաներ են իրականացնելու մինչև որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG