Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը անցել են 75 միլիոն 700 հազարի շեմը, հիվանդությունից մահացել է 1 միլիոն 690 հազար մարդ։ Դեկտեմբերի 21-ի դրությամբ ամփոփված այս տվյալները հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Վիրուսն ամենաշատը տարածվել է ամերիկյան մայրցամաքում՝ ավելի քան 32 միլիոն 740 հազար դեպք, Եվրոպայում՝ 23 միլիոն 800 հազարից ավելի, հարավ-արևելյան Ասիայում՝ 11 միլիոն 646 դեպք։
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով` COVID-19-ի թե տարածման, թե մահացության վիճակագրությամբ առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվել է ավելի քան 18 միլիոն մարդ, իսկ մահացածների թիվն անցել է 319 հազարը։