Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին


Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:

Ըստ Առողջապահության նախարարության, մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1874 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից 1218 ԴՆԹ նմուշ:

Դեկտեմբերի 20-ի դրությամբ մարմինների 718 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 361 մարմին։

Նախարարությունը նշում է, որ հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG