Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 537-ով, բուժվածներինը՝ 1410-ով, գրանցվել է մահվան ևս 17 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 537-ով՝ հասնելով 154 հազար 602-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 17 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1410-ով և հասել 134 հազար 586-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 459 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 570 հազար 214-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 673, ևս 658 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 685 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG