Մատչելիության հղումներ

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն այսօր համազգային գործադուլի և դասադուլի օր են հայտարարել


Ընդդիմադիրների ցույցն Ազատության հրապարակում
Ընդդիմադիրների ցույցն Ազատության հրապարակում

Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր 16 քաղաքական ուժերն անհնազանդության գործողություններ են ծրագրում։

Դեկտեմբերի 16-ի հանրահավաքին Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունենալով դաշնակցական Իշխան Սաղաթելյանըհայտարարեց, որ երեքշաբթի` դեկտեմբերի 22-ը հայտարարում է իրենց պայքարի ամենավճռական օրը:

«Այդ օրը ՀՀ քաղաքացին պետք է մոռանա իր առօրյան, նա չի կարող անտարբեր վեր կենալ, գնալ աշխատանքի, գնումների և անտարբեր լինի այս դավաճանական պրոցեսին», - ասաց Սաղաթելյանը` այս օրը համահայաստանյան գործադուլ ու դասադուլ, անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ հայտարարելով: «Երեքշաբթի օրը՝ ժամը 12։00-ից հայտարարում ենք համազգային գործադուլ և դասադուլ», - նշեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG