Մատչելիության հղումներ

Գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է ԿԽՄԿ-ին


Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տեսակապի միջոցով այսօր պարզաբանումներ է ներկայացրել Արցախի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ու հարազատներին:

Պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ` նախարարը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Վաղարշակ Հարությունյանը զինծառայողների հարազատներին վստահեցրել է, որ պաշտպանության նախարարությունն անում է հնարավոր առավելագույնը՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու համար, և որ այս հարցում տարընթերցումներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG