Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի տեխնիկական տնօրեն Մարիա Վան Կերկխոֆն ասել է, թե առայժմ չկան տվյալներ, որոնք թույլ կտան ենթադրել, որ մուտացիայի ենթարկված կորոնավիրուսը չափազանց ծանր ազդեցություն է գործում հիվանդի վրա կամ մահացությունը բարձր աստիճանի է հասցնում:
Նրա փոխանցմամբ, այս պահին կարելի է ասել նաև, որ փոփոխված կորոնավիրուսը դեռ չունի մեծ տարածում: Գրանցվել է մեկ հիվանդ Դանիայում, մեկը՝ Նիդերլանդներում և մեկն էլ Ավստրալիայում:
Մասնագետմների կարծիքով, մուտացիայի ենթարկված կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է այս տարվա սեպտեմբերին՝ Բրիտանիայում:
Մարիա Վան Կերկխոֆի խոսքերով, «որքան երկար տևի համավարակն, այնքան ավելի մեծ է վիրուսի մուտացիայի հավանականությունը, ուստի, երկրներն ամեն ինչ պետք է անեն վիրուսի տարածումը զսպելու համար»: