Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակի հայտնաբերումը լուրջ անհանգստություն է առաջացրել ամբողջ աշխարհում ու հատկապես Եվրոպայում: Հարևան երկրներից շատերը հայտնել են, որ չեն ընդունում Բրիտանիայից ժամանող չվերթները:
Ուղևորները Լոնդոնի Հիթրոու օդակայանում նյարդայնացած են և չեն պատկերացնում, թե ինչ կարող են անել այս վիճակում: Սա էլ ավելի է վատթարացնում կացությունը և վկայում համատարած անորոշության մասին, քանի որ վերջնական «Բրեքզիթ»-ին մի քանի օր է մնում, իսկ մեծ թվով հարցեր դեռ չունեն պատասխաններ:
Մեծ թվով ընտանիքներ Christmas-ի օրերին չեն կարողանում միավորվել: Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Բելգիան, Իսրայելը և Կանադան հրաժարվել են ընդունել Բրիտանիայից ժամանող օդանավերը:
Բրիտանիայի կառավարությունը գումարել է արտակարգ ժողով, որի օրակարգում մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի վտանգին արձագանքելու խնդիրն է: