Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ի դրությամբ փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է1039 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
Ծառայության փրկարար ջոկատները նոյեմբերի 13-ից առ այսօր իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ:
Ծառայությունը նշում է, որ որոնողական աշխատանքներին փրկարար ջոկատների հետ մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ զինվորականները:
Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիի շրջանի լեռնաանտառային հատվածներում, Մարտունու, Հադրութի և Ֆիզուլու շրջաններում: