Վրաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2 հազար 904 նոր դեպք: Այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվը մոտեցել է 207 հազարին:
Անցած մեկ օրում բուժվել է 4 հազար 316 մարդ, վախճանվել է 53 հիվանդ: Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանու թիվը հասել է 2 հազար 55-ի:
Երկրում իրականացվել է նոր կորոնավիրուսի 1 միլիոն 797 հազար 437 ստուգում, ինչը կազմում է 3 միլիոն 700 հազար բնակիչների ավելի քան 48 տոկոսը:
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ նոյեմբերի 28-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը փակ են առևտրի կենտրոնները, ռեստորանները և սրճարանները, չեղարկվում է միջքաղաքային երթևեկությունը և հանրային տրանսպորտի աշխատանքը մեծ քաղաքներում:
Գործում է պարետային ժամ, ըստ որի՝ բնակիչները երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 5-ը պարտավոր են մնալ տներում:
Դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 2-ը՝ տոների կապակցությամբ, այդ արգելքները չեղյալ կհայտարարվեն, սակայն հունվարի 3-ից նորից կմտնեն ուժի մեջ և կգործեն մինչև հունվարի 15-ը, և այդ օրերը կլինեն ոչ աշխատանքային:
Հունվարի 16-ից մինչև 31-ը սահմանափակումները կգործեն միայն շաբաթ և կիրակի օրերին: