Մատչելիության հղումներ

ԱՄՆ ներքին գործերի նախարարի պաշտոնը առաջին անգամ կարող է հնդկացի զբաղեցնել


ԱՄՆ կոնգրեսական Դեբ Հաալանդ, արխիվ
ԱՄՆ կոնգրեսական Դեբ Հաալանդ, արխիվ

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջո Բայդենը ներքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրել է Ամերիկայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ 60-ամյա հնդկացի Դեբ Հաալանդի թեկնածությունը։ Նյու Մեքսիկոյից ընտրված դեմոկրատ կոնգրեսականը կարող է դառնալ բնիկ ժողովուրդների առաջին ներկայացուցիչը այդ պաշտոնում։

Բայդենը միևնույն ժամանակ պարզաբանել է, որ իր թիմի անդամներին ընտրելիս առաջնորդվում է այն համոզմամբ, որ նրանք առաջին իսկ օրվանից կկարողանան պայքարել «կլիմայի փոփոխությունների անվիճելի, թափ հավաքող, դաժան իրականության դեմ»։

Դեբ Հաալանդը նախօրեին Թվիթերում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է նախագահության չորս տարիների ընթացքում «հնդկացիներին հուսախաբ անելու և է՛լ ավելի շատ խոստումներ խախտելու» համար։

ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը զբաղվում է, մասնավորապես, դաշնային սեփականություն հանդիսացող հողերի կառավարմամբ, բնական ռեսուրսների հարցերի համակարգմամբ։ Բացի այդ, գերատեսչությունը զբաղվում է նաև բնիկ ժողովուրդների խնդիրներով։

2011 թվականի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների թիվը կազմում է շուրջ 3 միլիոն, մոտ 562 ցեղախումբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG