Չինական ներդրողները 3,5 միլիարդ դոլարի դատական հայց են ներկայացրել Ուկրաինայի կառավարության դեմ, որն արգելափակել է ինքնաթիռների շարժիչներ արտադրող գործարանի վաճառքը չինացիներին։
Չինական կապիտալով աշխատող Skyrizon ընկերությունը ցանկանում էր գնել ուկրաինական Motor Sich կազմակերպությունը։ Հաղորդվում է, որ հնարավոր գործարքը մտահոգություն էր առաջացրել Վաշինգտոնում, ուր կարծում են, թե նման ճանապարհով Չինաստանին կանցնեն ինքնաթիռաշինության մեջ կարևոր համարվող տեխնոլոգիաներ։