Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հավանություն տվեց Բելառուսի հանդեպ պատժամիջոցների ընդլայնմանը


Դեկտեմբերի 17-ին Եվրամիությունը հավանություն տվեց Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փաթեթին, որտեղ ընդգրկված են 29 ֆիզիկական անձ և յոթ ընկերություն։ Նոր ցանկում, մասնավորապես, ընդգրկված են Բելառուսի խորհրդարանի վերին պալատի նախագահը, փոխվարչապետը, գլխավոր դատախազը, տեղեկատվության նախարարը։

Պատժամիջոցների ցուցակն ընդլայնվել է, քանի որ Բելառուսում շարունակվում են քաղաքացիական հասարակության հանդեպ բռնաճնշումները, նշված է Եվրամիության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG